Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ես

Որքա՞ն է Ձեր բիոլոգիական տարիքը

Որքա՞ն է Ձեր բիոլոգիական տարիքը

Օրգանիզմի մորֆոլոգիական և ֆիզիոլոգիական զարգացումը ներկայացնում է մարդու բիոլոգիական տարիքը: Սա բժշկական տեղեկատուներում է ձևակերպված: Իսկ դա նշանակում է, որ տարիքի մասին միայն կարելի է խոսել առաջնորդվելով օրգանիզմի վիճակից և ոչ թե անձնագրային տվյալներով:

Բիոլոգիական տարիքը կարելի է որոշել հետևյալ կերպ.


1. Որոշել պուկսը, իսկ հետո արագ տեմպով կքանստել 10 անգամ: Նորից հաշվել պուլսը: Եթե պուլսը ավելացել է 10-ով, տարիքը համապատասխանում է 20 տարեկանի, 10-20 զարկը՝ 30 –ի, 20-30-ը՝ 40 տարեկանի, 30-40-ը՝ 50 տարեկանի, 40-ից ավելը, կամ եթե 10 կքանիստ անգամ չի ստացվում անել, ուրեմն տարիքը 60 և ավելի է:

2. Շարժունակության ստուգման. Կռանալ առաջ, կարելի է մի փոքր ոտքերը ծալել ծնկներում, և ափերը փորձել կպցնել հատակին: Եթե դա ստացվում է, ուրեմն ձեր բիոլոգիական տարիքը 20-30 է, եթե հատակին հպվել եք միայն մատների ծայրերով, մոտ 40 է, եթե ձեռքերով հասնում եք սրունքներին՝ 50 է, եթե միայն ծնկներին՝ 60-ից անց է:

3.Բալանսավորման թեսթ. Ուժեղ սեղմած փակ աչքերով կանգնել աջ կամ ձախ ոտքին. Ազատ ոտք:ը մոտ 10 սմ բարձրացնել վերև. Եթե կարողացաք կանգնել 30 վրկ և ավելի, ձեր տարիքը համապատասխանում է 20-ի, եթե՝ 20 վրկ՝ 40 տարեկանի, եթե՝ 15 վրկ՝ 50-ի, եթե 10-ից պակաս՝ 60 և ավելի տարեկանի:

4.Մաշկի առաձգականության թեսթ. 5 վրկ ցուցամատով և բութ մատով տրորել դաստակի վերին մակերեսի մաշկը. Մաշկը մի փոքր սպիտակում է: Պետք է որոշել, թե քանի րոպեից է այդ սպիտակությունն անցնում: Եթե 5 վրկ-ում, ուրեմն մոտ 30 է տարիքը, 8 վրկ-ի դեպքում՝ մոտ 40, 10 վրկ-ի դեպքում՝ մոտ 50, 15-ի՝ մոտ 60:

5. Հոդերի ճկունության թեսթ. Երկու ձեռքերը տանել հետ և թիակների մակարդակում փորձել ձեռքերի մատները հանգուցել իրար: Եթե դա հեշտ է ստացվում, ուրեմն տարիքը 20 է, եթե միայն մատներն են իրար հասել՝ 30, եթե ձեռքերը մոտեցել, բայց չեն հպվել իրար՝ 40 տարեկան եք, եթե բոլորովին չի ստացվում ձեռքերը հետ հասցնել և մոտեցնել իրար՝ 60 և ավելի տարեկան եք:

Իսկ այժմ պետք է գումարել այս թեսթերի արդյունքը և բաժանել 5-ի: Եթե չի ստացվել միայն մեկ թեսթը կատարել, բաժանեք 4-ի: Ստացված արդյունքը հենց ներկայացնում է ձեր բիոլոգիական տարիքը:

Սակայն դա վերջնական չհամարեք և չհուսահատվեք, որովհետև բիոլոգիական տարիքը անփոփոխ մեծություն չէ, այն հնարավոր է կարգավորել և փոխել:

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ